Без рубрики

Միխայիլ Պոստնիկով «Ապագայի թեքումով դպրոց»

Նյութը` այստեղ։

Շնորհակալություն նյութի համար, ա’յն շատ հետաքրքիր էր և մտածելու տեղիք է տալիս։ Ես համամիտ եմ ձեր արտահայտած բոլոր մտքերի հետ, իրականում ցանկացած պետական հաստատությունում ընդունվելիս մի լավ սթրեսի ենք ենթարկվում։ Ամբողջ ընթացքում թե' ընդունվելուց առաջ, և թե' քննության ընթացքում ։Աննկարագրելի լարվածություն ենք ունենում, անգամ լինում են ուշագնացություններ։ ԵՒ ա'յս խնդրի պատճառը ,դա' մթնոլորտի լարվածությունն է, և բավականին ծանրաբեռնված քննական հարցաշարերը։ Տարեցտարի ավելանում են բուհ ընդունվողների քանակը, շատերը դիմում են ստիպած, քանի որ ցանկացած աշխատանքի անցնելու համար, շատ մեծ դեր ունի բարձրագույն կրթության դիպլոմը։ Անցում կատարենք մի փոքր դպրոցների ծրագրին։ Դպրոցներում երեխաները գտնվում են մի' կաղապարի մեջ , որից դուրս գալն շատ դժվար է, և անհասանելի։ Բոլորին պարտավորեցնում են սովորել անգիր երկրաչափության թեորեմներն ,որոնք վստահ եմ պետք չեն գալու երեխային իր ամբողջ կյանքի ընթացքում։ Դեմ չեմ ա’յն բոլոր առարկաների դասավանդմանը, երեխան ամեն դեպքում պետք է իմանա ցանկացած առարկայի դերն ու նշանակությունն ,սակայն ո’չ այդքան խորացված։ Իմ կարծիքով հիանալի կլինի թեթևացնել բոլոր դասագրքերն , թողնել միայն այն թեմաներն ,որոնք վստահ ենք ,որ պետք է գալու երեխային հետագայում։

Մուտքի ճամբար

Մուտքի ճամբար օր չորրորդ

Մոտենում է մուտքի ճամբարի վերջին օրերը , այնքա’ն հետաքրքիր և անմոռանալի օրեր անցկացրեցիինք ճամբարում, այնքա’ն նոր նյութեր սովորեցինք , որ անկեղծ ասած չեմ ուզում վերջանա ա’յս ճամբարը, միևնույն է ինչքան էլ մնանք կրթահամալիրում, այնքան ավելի շատ բան կունենանք սովորելու։ Ա’յս ընթացքում ծանոթացանք և մտերմացանք շատ ուսանողների հետ, հուսով եմ միշտ շբման մեջ կլինեմ բոլորի հետ։ Առավոտյան ժամը 8:00 արդեն իսկ Սարալանջում էինք, մի փոքր աշխատելուց հետո, քոլեջցի ուսանողներով ուզեցինք մի փոքր էլ Տիկին Շողիկին օգնել։ Տիկին Շողիկի հետ միասին ծաղիկներ տեղափոխեցինք քոլեջին կից մի շենքի բակ։ Վերջում մի պահ աչք գցեցի մեր կատարած աշխատանքի վրա ,և իրոք հրաշալի էր, անգամ բակի տատիկները շնորհակալություն հայտնեցին նման ուշադրություն դարձնելուբնությանն ու գեղեցկությանը։ Վերջացնելուց հետո ուղևորվեցինք դեպի «Վիգեն Ավետիսի »քանդակի դպրոցում գունավորելու ա’յն զարդերըորոնք մեր ձեռքով էինք պատրաստել 2 օր առաջ։ Այս աշխատանքն էլ վերջացնելուց հետո անցանք և'ս մեկ կարևոր թեմա Հերմինե Անտոնյանի հետ միասին, դա բլոգավարությունն էր։ Բոլորիս բլոգները հերթականությամբ ստուգեցինք, և եթե սխալներ ունեինք, անպայման շտկեցինք ։  Շատ կարևոր է իրականում բլոգավարություն իմանալն, ա'յն էլ եթե նպատակ ունենք աշխատելու կրթահամալիրում։ Մի' փոքր ընդմիջելուց հետո , «փառատոնային պարերի» ժամ էր մեզ մոտ, կրկնեցինք այն պարերը որոնք սովորել էինք անցած պարապմունքին, և սովորեցինք և’ս 3 նոր պար։ Լավ պարելուց հետո սպասվում էր մեզ համար ամենասպասելի`ն լողը։ Շատերը լողալ չգիտեին , բայց որոշ չափով սովորեցին։ Ես էլ’, վաղուց ջրում չէի եղել , բայց կարողացա լողալ։ Այսքանով վերջացավ մեր հագեցած օրը։

Без рубрики

Մուտքի ճամբար օր երրորդ

Վերապատրաստման օր երրորդ

Օր օրի էլ ավելի են հետաքրքրանում դասընթացներն ճամբարում ։ Ինչպես միշտ ` այնպես էլ այսօր, օրը սկսեցինք Սարալանջում ծառերի խնամքով ։ Երբ մի պահ պտտվում և տեսնում թե կատարածդ աշխատանքը ինչքան է գեղեցկացրել տարածքը, ուղակի հիանալի զգացողություն է։ Աշխատանք ն վերջացնելուց հետո ուղևորվեցինք դեպի Մայր դպրոց տիկին Մարգարիտայի հետ քննարկումներ կատարելու։ Հետաքրքիր և նոր նյութեր յուրացրեցինք և վստահ եմ որ պետք է գալու մեզ։ Անմիջապես հետո   տիկին  Մարիետաի հետ վերհիշեցինք մեզ տրված ընթերցած նյութի պարունակությունը և քննարկումներ կատարեցինք։ Բավականին հետաքրքիր անցավ քննարկումներն, և նույնիսկ փոքր ինչ վիճելի։  Զրույցից հետո բավականին մտերմիկ ընդմիջում ունեցանք և էլ ավելի մոտիկից ճանաչեցինք մեկս մյուսին։ Ընդմիջումն ավարտելուց հետո , մեզ մոտ փառատոնային պարապմունք և երաժշտության դաս էր, սովորեցինք ևս երեք նոր երգ ու պար։ Այ իսկ ամենավերջում աշխուժություն էր պետք մեզ , վերջին դասը մարմնամարզությունն էր, բավականին լավ մարզվեցինք, վազեցինք, ցատկեր կատարեցինք, գլուխ կոնձի տվեցինք, կքանիստեր և մի շարք այլ վարժություններ։ Այժմ էլ անհամբերությամբ սպասում եմ վաղվա ճամբարին, վստահ եմ որ էլ ավելի հետաքրքիր օր է սպասվում մեզ։

Без рубрики

Դպիր ընթերցում

Իմ կարծիքն

Երեխային ծնված օրից պետք է ազատություն շնորհել, որին նա շատ է ձգտում։ Անընդունելի է երեխային պահել կաղապարի մեջ և չթողնել, որ նա զարգանա այն ոլորտում` որում ամենաշատն է ուզում։ Հիմնականում երեխայի կյանքում առաջին սխալ մոտեցում ցուցաբերողը կարծում եմ մայրն է։ Դուք ինքներդ էլ կհամոզվեք , եթե փոքր-ինչ մտածեք այդ ուղղությամբ։ Մի պահ հիշեք ձեզ փոքր տարիքում. ո°վ էր որոշում կամ ընտրում ձեր հագուստը, ո՞վ էր որոշում, թե դուք ի՞նչ խմբակի պետք է հաճախեիք, և ո՞րն է ձեզ համար ավելի լավը։ Շատ անգամներ ծնողների սերն ու անհանգստությունը խանգարում է փոքրերին ձևավորել իրենց «ես»-ը։ Ահա’ և այս անհանգստությունից հետո էլ գալիս է Հանրակրթական դպրոցն ու այսպես կոչված մեր «երկրորդ մայրերի» անհանգստությունն։ Սովորելով հանրակրթական հաստատությունում` իմ կարծիքով, դու ընկնում ես մի վանդակ, որտեղից դուրս գալու համար քեզ պարտադրում են, անել այն` ինչը քեզ բոլորովին էլ դուր չի գալիս և հետո էլ այս ամենի համար ինչ-որ թվանշան դնում երեխային, որը կա’մ ոգևորում է, կա’մ էլ կոտրում և հիասթափեցնում երեխային։ Գնահատման սանդղակը երեխաների կյանքում ավելի շատ լարվածություն և մրցակցություն է մտցնում, որը այդքան էլ լավ չէ։  Երեխներն ունեն տարբեր ունակություններ, մեկի մոտ ավելի արագ է  ստացվում  խնդիր լուծելը, մյուսի մոտ մի փոքր ուշ։ Պետք չէ արագ աշխատողին գնահատել բարձր, իսկ մի փոքր դանդաղ աշխատողին ցածր, չէ՞ որ երկուսն էլ աշխատել են։ Շատ անգամներ փոքրերի մոտ առաջանում է գոռոզություն մեկը մյուսի նկատմամբ. «Չէ՞ որ  ես ավելի արագ վերջացրի , քան դու»։ հաճախ կլսեք նման արտահայտություններ, և ես վստահ եմ, որ գնահատման գործընթացն էլ մեծ կապ ունի։ 

Ամառային ճամբար

Արբեք։ Գիյոմ Ապոլիներ

Միշտ պետք է արբած լինել։ Դա է կարևորը, միակ խնդիրը դա է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թոչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ՝ «արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար՝ արբե´ք, անդադար արբեք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք։

Քննարկում

Իրականում մտածելու տեղիք տվեցին այս խորիմաստ խոսքերը։ Բավականին գեղեցիկ խորհուրդ էր։ Այս դժվար կյանքում պետք է փորձել հնարավորինս շատ գեղեցկացնել ամեն վերսկսվող օրն։ Արբե’լ սիրուց, արբե’լ ազնվությաբմ, արբե’լ մարդկայնությամբ ,բայց ո’չ գինուց։ Պետք է լինել դրական և փորձել ամեն պարագայում ժպտալ, անգամ արցունքների միջից։ Կյանքը դժվար է , բայց հնարավոր է հեշտացնել այն, եթե մի փոքր լավատես լինես ։ Արբե’ք աշխարհի դրական հույզերով և զգացողություններով և մի թողեք բացասական ինչ որ երևույթ տիրի ձեզ։

։։

Մուտքի ճամբար

Մուտքի ճամբար օր երկրորդ

Վերապատրաստման դասընթաց

Օր երկրորդ

Օրը’ օրվա վրա ավելի են հետաքրքրանում օրե`րն մուտքի ճամբարում։ Այսօրվա ծրագիրն շատ հետաքրքիր անցավ , առավոտյան ժամը 8։00 արդեն Սարալանջում իրականացնում էինք պարտեզպուրակային աշխատանքներ։ Հետո շտապեցինք Մայր դպրոց ` փառատոնային պարապմունքներ իրականացնելու, Լաեռտ Գրիգորյանի հետ միասին։ Պարելուց հետո զրուցեցինք Մանկավար`ժ Մարիետ Սիմոնյանի հետ , բավականին լավ խորհուրդներ վերձրեցինք մեզ հետ և առաջադրանքներ ստացանք , նաև տանը կատարելու համար։ Ավարտելուն պես մի քիչ ընդմիջեցինք և շարժվեցինք ամենահետաքրքիր ծրագիրն իրագործելու։ Դա կենդանիների խնամքն էր։ Ձիերին սանրելուց , կերակրելուց այնքան հաճելի զգացողություններ ունեցա , որ դժվարացան ինձ ձիերի կողքից հեռացնել։ Այսքանով ավարտվեց մեր հագեցած օրը։
Ահա և մի քանի նկար`

Մուտքի ճամբար

Առակ

Առակ-Մեծ բան է սոխակը, մենք ճնճղուկներս ավելի շատ ենք։

Պարզաբանում-Որակը քանակի մեջ չէ , ես համեմատեցի ճնճղուկներին անբան մարդկանց հետ, ովքեր չեն գնահատում դիմացինի առավելություններն ու փնովում նրանց։

Աքաղաղ

Չի լուսանում, ես դեռ ազդանշան չեմ տվել։

Պարզաբանում-Այս առակը ասոցացվում է այն մարդու հետ ով միշտ մտածում է , ար ամեն բան իրենից է կախված, չիմանալով որ ամենևին էլ էդպես չէ։

Առակ-Ճանճը պատուհանի ապակուն , այժմ ես գիտեմ թե որտեղ է կեցության սահմանը ։

Պարզաբանում-Այս առակը քչով բավարարվող մարդկանց մասին է, որոնք նպատակին հասնելուց հետո, չեն ձգտում նոր նպատակների։

Խոզ և մարգարիտ

Առակ- Բըռռռռռ, այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ, այս ի՞նչ խոզություն է։

Պարզաբանում-Առակն այն մասին է`, որ կան մարդիկ ,ովքեր չեն գնահատում գեղեցկությունն ու անգին լինելը։ ԵՒ ամեն մեկն ունի իր գեղեցիկի ընկալումն ու յուրացումն։

«Նախադպրոցական կրթություն, Վերապատրաստման դասընթացներ

Մուտքի ճամբար օր առաջին

Օր առաջին։

Բավականին հետաքրքիր օր ունեցանք այսօր։ Վերհիշեցինք մեր անցածը , սովորեցինք նոր բաներ որը վստահ ե’մ պետք է գալու մեզ։ Հավաքվելուն պես ծանոթացել ենք օրվա ծրագրին , այնուհետև անմիջապես շարժվել առաջ։ Մուտք գործեցինք մանկավարժական ճամբար << Հազարան Հավքով>> և հետո ավարտեցինք Էջմիածնի պարով։ Անմիջապես հետո քայլեցինք Մայր դպրոցից Հյուսիսային, ճանապարհին ծանոթանալով քանդակագործություներին։ Այնուհետև մեր հաջորդ կայարանն եղա`վ Վիգեն Ավետիսյանի քանդակի գործարանը։ Այստեղ Ալիս Գևորգյանի հետ միասին կատարեցինք կավից մեր իսկ անվան առաջին տառերով կախազարդ ։
Մի փոքր ընդմիջելուց հետո ,ուղևորվեցինք Հյուսիսային դպրոց։ Այստեղ էլ սպասվում էր բավականին հետաքրքիր շախմատի խաղ։ Առնոլդ Միքայելյանն մեզ սովորեցրեց բոլոր կանոներն։ Ինքս գաղափար չունենալով շախմատից, շատ կարևոր բաներ սովորեցի։ Բավականին հագեցած օր էր ինձ համար։ Անհամբերությամբ սպասում եմ վաղվա հետաքրքիր օրվան։

Ահա’ և մի քանի լուսանկա`ր

Դիպլոմային նախագիծ

Կարոտելու Եմ Ձեզ

«Նախադպրոցական կրթություն, Դիպլոմային նախագիծ

<<Արևի շող>>

Այլընտրանքային նկարչություն մատների օգնությամբ ։ Նկարչությունն անցկացրեցի 2-3 տարեկանների խմբում։ Բավականին դժվարություններ եղան , քանի որ երեխաները փոքր էին և չէին կողմնորոշվում թե` ինչ պետք է անեն։ Միասին ստացվեց անել , մի փոքր դժվարությամբ, բայց ստացվեց ։ Ահա և արդյունքն`այստեղ։